Բժիշկներ
Բժիշկը բնության օգնականն է. Աննա Բալյան
Նրբագեղությունն ու գեղեցկությունն անբաժան են առողջությունից:
Ցիցերոն
Թիվ 1«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ պոլիկլինիկայի գծով տեղակալ, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի ասիսենտ Աննա Բալյանը բժիշկ կայանալու ճանապարհն անցել է, ինչպես ինքն է ասում, բանվորից մինչև տնօրեն. գաջի գործարանի տեղամասային բժշկից մինչև մանկաբուժական բաժանմունքի վարիչ, պոլիկլինիկայի ղեկավար, գործադիր տնօրեն, համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար և այսօր Թիվ 1«Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ պոլիկլինիկայի գծով:
Դեռևս դպրոցական տարիներին Աննան կողմնորոշվել էր իր մասնագիտության ընտրության հարցում: Նույնիսկ բարձր դասարաններում, նրան վստահվում էր փոխարինել բացակայող ուսուցիչներին ցածր դասարանցիներին զբաղեցնելու համար:«Կամ պիտի մանկավարժ դառնայի, կամ մանկաբույժ, իմ կոչումը տեսնում էի երեխաների հետ»,- նկատում է Աննան: Գերազանցիկությամբ ավարտելով Երևանի Պուշկինի անվան դպրոցը, այնուամենայնիվ, նա ընտրում է մանկաբուժությունը և ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը:
-Որպես բժիշկ մկրտվել եմ շրջանում և շատ հպարտ եմ այդ կապակցությամբ: Ես գտնում եմ, որ բժիշկը կարող է դառնալ փորձառու, եթե ունի ինքնուրույն աշխատելու հնարավորություն: Ամուսնուս հետ, ով նույնպես մանկաբույժ է, մեկնեցինք Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղ, որը խորհրդային տարիներին հանրապետության երկրորդ խոշոր գյուղն էր: Երկուսով աշխատեցինք գիշեր ու ցերեկ և շատ գոհ էինք, որովհետև մենք այնտեղ անցանք մի այնպիսի դպրոց և ունեցանք մի հրաշք ուսուցիչ, ում մինչև օրս երախտագիտությամբ ենք հիշում: Նա իսկական գյուղական բժիշկ էր, ծնունդով Վարդենիկից, նվիրված իր աշխատանքին: Մեր աշխատանքային և մասնագիտական կայացման գործում մեծ դեր է խաղացել, իրավամբ մեծատառով Բժիշկ` Գարսևան Մելոյանը, ով, ցավոք, այսօր մեզ հետ չէ:
Խոսելով իր առաջին Ուսուցչի մասին այսօր էլ հուզմունքն անկարող էր թաքցնել Աննան: Դա երախտիքի և գնահատանքի անզուսպ պոռթկումն էր:
– Ինչու եմ ասում գյուղում աշխատելը շատ բան տվեց ինձ, որովհետև այնտեղ սկսեցի վստահություն ձեռք բերել և կարողացա իմ ստացած գիտելիքներն օգտագործել: Հիշում եմ մի դեպք: Երեկոյան ժամը 10-ին հնչում է դռան զանգը, շտապ դեպք էր պատահել, 10-11 ամսական Արայիկը խեղդվում էր, մայրը պատմեց, որ երեխան արևածաղիկ է կուլ տվել, օտար մարմին էր երեխայի օրգանիզմի մեջ և նրա շտապ գործուղեցինք Երևան, քանի որ գյուղում բրոնխոսկոպիա անելու հնարավորություն չունեինք: Սակայն բրոնխոսկոպիան ոչինչ ցույց չտվեց և երեխային ետ բերեցին գյուղ: Երեխան շարունակում էր հազի նոպաներ ունենալ: Գրեթե մեկ տարվա ընթացքում երեխային անընդհատ գործուղում էինք Երևան վերջապես պարզելու, թե ինչն է պատճառը: Երևանում նույնիսկ կոնսիլում հրավիրեցինք, մասնակցում էին 5 մանկաբույժ-պրոֆեսորներ, ովքեր 3 ախտորոշում տվեցին` կապույտ հազ բրոնխիտ ասմոիտ կոմպոնենտով, ասմոիտ բրոնխիտ: Նշանակվեց բուժում, որի հետևանքով երեխայի մոտ սկսեց հեմորատիկ ցավ` արյան զեղումներով, խիստ ալերգիկ վիճակ և անոթային պրոբլեմ, վասկուլիտ սկսվեց, ստիպված այդ դեղը հանեցինք: Նորից ուղարկեցինք Երևան, սակայն ապարդյուն: Նույնիսկ Երևանի բժիշկներն ասել էին, եթե ձեր գյուղի բժիշկները չեն հասկանում, թող չմոտենան հիվանդին: Ցավով եմ նշում, որ մեր ավագ բժիշկների կողմից կար թերահավատություն և ոչ կոռեկտություն երիտասարդ մասնագետների նկատմամբ, որն արդարացված չէր: Ամեն անգամ Երևան ուղեգրելիս, հիվանդության պատմության մեջ նշում էի, որ երեխան առաջին անգամ ուղեգրվել է օրգանիզմում օտար մարմնի առկայության կասկածանքով, սակայն այդ իմ դիտարկումները անտեսվում էին: Մոտ մեկ տարի երեխան տառապեց, հերթական անգամ երեխան հիվանդացավ և հազում էր, և լուծում և մենք խորհուրդ տվեցինք մորը, որ մաքրող հոգա կատարի և ուշադիր լինի, որ արյան խառնուրդ կամ պաթոլոգիկ խառնուրդներ չլինեն: Չանցած 40 րոպե երեխայի մայրը դուռը ուղղակի ջարդում էր, բացեցինք և ինչ մեզ ցույց տվեց` մոտ մի քանի մմ ծլած արևածաղիկ, այդ ամիսների ընթացքում արևածաղիկը ծլել էր: Երեխայի հազի ուժեղ նոպայի ժամանակ արևածաղիկը պոկվում է և դուրս է գալիս: Դրանից հետո երեխան առողջացավ և մոռացվեց այդ ամենը:
Ստացած գիտելիքները հարստացնելու, կատարելագործվելու համար Աննան բաց չի թողնում ոչ մի հնարավորություն մասնակցելու տարբեր սեմինարներին, դասընթացներին լինեն դրանք Երևանում, թե արտերկրում: 2003 թվականին նա մեկնում է Շվեդիա մասնակցելու «Առաջնային բուժօգնություն, ընտանեկան բժշկության հարցեր» դասընթացներին: Հայաստանում միանշանակ չընդունվեց ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը, չնայած դրա անհրաժեշտությունը կար, հատկապես այն մարզերում և գյուղական վայրերում, որտեղ հասանելիությունը դժվար էին: Ընտանեկան բժիշկներ վերապատրաստվեցին հիմնականում տեղամասային բժիշկները, մանկաբույժները: «Իհարկե, լավ է, երբ գյուղական համայնքներում բժիշկն ունենա մասնագիտական բազմակողմանի կրթություն: Մարզերում արդարացված է ընտանեկան բժիշկների առկայությունը, նրանք ուղղակի փրկություն են»,-նշում է Աննան:
Չորս տարի աշխատելով Վարդենիկում փորձառություն ձեռք բերած, կայացած երիտասարդ բժշկուհին ամուսնու հետ տեղափոխվում է Երևան:
– Իմացանք, որ Նորք-Մարաշում բացվում էր վերակենդանացման մանկական բաժանմունք, իսկ ամուսնուս համար անհետաձգելի բուժօգնությունը շատ հարազատ էր և տեղափոխվեցինք Երևան, բացի այդ, սպասում էի երկրորդ երեխայիս,- հիշում է Աննան:
Կատարելագործվելու, վերապատրաստվելու ձգտումը երիտասարդ բժշկուհին լրացնում է հետդիպլոմային կրթությամբ, մասնակցում Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Դանիայում, Ուզբեկստանում, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի, Առողջապահության ազգային ինստիտուտի, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված մանկաբուժության, առողջապահության կազմակերպման և կառավարման հրատապ հարցերին նվիրված դասընթացներին: Որպես իմունիզացիայի հարցերով հանրապետական խորհրդատվության հանձնաժողովի անդամ մասնակցել է Կոպենհագենում կազմակերպված թրենինգին, Թուրքիայում` նոր ռոտավիրուսային պատվաստանյութի վերաբերյալ աշխատանքային խորհրդատվությանը, Բժշկական համալսարանի գործուղմամբ մասնակցել է Բոստոնի համալսարանում կազմակերպված նախադիպլոմային և հետդիպլոմային ուսումնական գործընթացի դիտարկումներին…
– Բժշկի համար կարևոր է ինֆորմացիան և ես ջանում եմ որքան հնարավոր է քայլել ժամանակի հետ, տեղեկացված լինել ոլորտում կատարված վերջին նորություններին, ասում են ով տեղեկացված է, նա զինված է,- համոզված է Աննան:
Աննա Բալյանի առօրյան հագեցված է նաև հասարակական գործունեությամբ: Նա «Շվեդական ապավեն», «Նեյրոգերեդիտար հիվանդություններ»,«Հոսպիտալ էպիդեմիոլոգիա» հասարակական կազմակերպությունների անդամ է, ՀՀ Մանկաբույժների ասոցիացիայի խորհրդի անդամ: Բազմիցս մասնակցել և մասնակցում է Երևանում ու մարզերում անցկացվող առողջապահությանն առնչվող նախաձեռնությունների և հետազոտությունների իրականացմանը:
– Սիրում եմ մեր մասնագիտությունը և սիրում եմ երեխաներին: Երբ ուզում եմ մի լավ բան ասեմ իմ ուսանողներին, կլինօրդինատորներին, ասում եմ` դու շատ լավ մանկաբույժ կդառնաս: Կարծում եմ երեխաների հետ աշխատանքը սուրբ գործ է և այն պիտի անես նվիրումով, սիրով,- ասում է Աննա Բալյանը:
– Ի՞նչ եք սիրում բացի մանկաբուժությունից:
– Ինձ համար մեծ երջանկություն է, երբ հոգիս սնվում է, իսկ հոգուս սնունդն ուրախանալն է, ուրախանում եմ իմ բոլոր մոտիկների հաջողություններով, շատ սիրում եմ նվերներ անել, ավելի քան ստանալ, սիրում եմ երգել, պարել, սիրում եմ կյանքն իր բոլոր կողմերով: Սրտում մի լար կա, որ ցանկացած երաժշտությանը համահունչ է: Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրին, բնությանը, Աստծուն, որ այսպիսին եմ, որովհետև շատ փոքր բաներից անգամ մեծ երջանկություն եմ ապրում: Սիրում եմ մարդկանց և յուրաքանչյուրի մեջ ջանում եմ փնտրել լավն ու անպայման գտնում եմ և դա է իմ ուժն ու երջանկությունը, հետաքրքրությունը կյանքում, ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Շատ եմ սիրում վառ գույներ, նույնիսկ ակնոցներս, զարդերս պիտի լինեն վառ ու ուրախացնող: Միանգամից թեթևություն եմ զգում, երբ ուրախ և վառ գույն եմ տեսնում:
– Իսկ ազատ ժամանակ, երբ ունենում եք, ինչո՞վ եք զբաղվում:
– Սիրում եմ կարդալ, բաց չեմ թողնում Ստանիսլավսկու անվան թատրոնի ոչ մի նոր ներկայացում: Սիրում եմ խոհանոց, հաճույքով եմ պատրաստում, բայց զբաղվածությունս թույլ չի տալիս, որ տարբեր ճաշատեսակներ հորինեմ, ընկերուհիներս սիրով են ճաշակում իմ եփած ուստեստները, սակայն դա հաճախ չի լինում: Սիրում եմ շփվել հարազատներիս, մտերիմներիս, հաճելի մարդկանց հետ, դա հոգուս հարստացման միջոց է: Սիրում եմ անակնկալներ մատուցել շրջապատիս և մարդկանց ուրախություն պարգևել:
– Գիտությամբ զբաղվո՞ւմ եք:
– Ուզեմ չուզեմ պիտի զբաղվեմ, քանի որ դասավանդում եմ ամբիոնում, ունեմ գիտական հոդվածներ, հետազոտական աշխատանքներ ենք կատարում: Արդեն տատիկ եմ և երևի ուշ է զբաղվել ավելի խորը գիտական գործունեությամբ: Ասում են ամեն կին ունի յոթ տարիք` նորածին, երեխա, օրիորդ, երիտասարդ կին, երիտասարդ կին, երիտասարդ կին, երիտասարդ կին: Ցանկանում եմ, որ բոլորս էլ երիտասարդ կին տարիքից դուրս չգանք, աշխատենք պահպանել մեր հոգու երիտասարդությունը, դրա համար պետք է սիրով լցված լինել ամեն ինչի նկատմամբ, դա լինի ընտանիք, աշխատանք, մտերիմներ, գործընկերներ, բոլոր ոլորտներում պահպանենք լավատեսությունն ու սերը և միշտ շնորհակալ լինենք ամեն ապրած օրվա համար: Ինչպես պոետն է ասում` եղիր գեղեցիկ եթե կարող ես, եղիր իմաստուն, եթե ուզում ես, բայց ողջամիտ, խոհեմ դու անպայման պիտի լինես:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն